ԱՆՎԱՆՈւՄ`

Բիզնեսը, ես և իմ կյանքը

ԺԱՆՐ`

Հեղինակային

ՆԿԱՐԱԳԻՐ`

Բիզնեսը, ես և իմ կյանքը
Թրեյնինգ-ներկայացում ձեռնարկատերերի համար, որը իր տեսակով միակն է ՌԴ-ում և Եվրոպայում։
Պատմություն՝ աշխատանքի հանդեպ սիրո, սեփական ուժերին վստահելու և բազմաթիվ բիզնես հնարավորությունների մասին։ Հիմնված իրական փաստերի վրա։
2,5 ժամ, որը կարող է փոխել քեզ ու քո բիզնեսը։
Ինչ է իրենց ներկայացնում թրեյնինգ-ներկայացումը
"Սա ուշագրավ սյուժեով իրական ներկայացում է, որտեղ մանրամասնորեն, ոսկերչի ճշգրտությամբ ստեղծվել է հզոր ու յուրահատուկ կրթական նյութ' ուղղված ձեռնարկատիրական մտածողության զարգացմանը։
Ներկայացման մեջ դուք տեսնում եք ձեր պատմությունը, կերպարների հետ խաղալով վերապրում այն ու միաժամանակ նաև սովորում։
Ուշադրություն
Ուսուցման այս մեթոդով նյութը 2-3 անգամ ավելի հեշտ է ընկալվում, տպավորվում, հետևապես նաև կիրառվում իրականության մեջ, քան դասական այլ մեթոդները։
Ինչի մասին է թրեյնինգ-ներկայացումը
Ձեռնարկատերը, ծանր շաբաթից հետո, ննջում է իր գրասենյակում։ Երազում նրան այցելում է մարդկային կերպարանք առած սեփական բիզնեսը։ Պարզվում է, որ բիզնեսը շատ բան ունի ասելու իր տիրոջը։ Ծայր է առնում ղեկավարի հետ ապշեցուցիչ մոնոլոգը' լի կատաղությամբ, խռովքով, ինքնախոստովանությամբ, հումորով, սիրո խոստովանությամբ, ինքնահեգնանքով, էներգիայի մեծ աշիքով ու ոգևորությամբ։ Սակայն մոնոլոգի ամենաարժեքավոր հատվածը բիզնեսի բացահայտումն է' թե ինչ գործիքներ են պակասում իրենց երկուսին իրական հաջողություն գրանցելու համար։
Կոգեշնչվեք, կստանաք էներգիայի մեծ չափաբաժին, կվերադարձնեք հավատը ինքներդ ձեր, ձեր գործի, ձեր շրջապատի և ձեր ունակությունների նկատմամբ։
Տոմսերի արժեքը՝ 5000, 15000, 20000, 25000, 35000 դր.

ՎԱՅՐԸ՝
  • Գ. ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԱՏՐՈՆ