ԱՆՎԱՆՈւՄ`

Ռոմեո և Ջուլիետ

ԺԱՆՐ`

Թատրոն

ՆԿԱՐԱԳԻՐ`

Հեղինակ՝ Վիլիամ Շեքսպիր:
Կամերայինը, լինելով հեղինակային և իր սեփական թատերական սիստեմով ստեղծագործող թատրոն՝ նույնականացման համակարգին պատկանող սեփական դրամատուրգիայի կողքին, միշտ հանդիսատեսի դատին է հանձնել նաև դասական ու համաշխարհային գրականության նմուշներ, որոնք իրենց «կամերային» լուծումների մեջ աչքի են ընկնում իրենց «մասշտաբայնությամբ»:
«Ռոմեո և Ջուլիետ»… Թվում է՝ ամեն ինչ ասված ու պատմված պատմություն:
Բայց Կամերայինի նոր սերունդը՝ ի դեմս Լուսինե Երնջակյանի, հայտնաբերել և բացահայտել է նոր երանգներ ու գաղափարական սկզբունքներ:
Համարձակ ու անսպասելի ռեժիսորական խիստ ոճային լուծումներ, յուրահատուկ ձևավորում ու էսթետիկա, մարդկության պատմության բոլոր ժամանակների պատկանելիություն, բայց, միևնույն ժամանակ, բոլորովին այլ տարածություն ու ժամանակ:
Ներկայացում, որը, որքան էլ տիրապետում ես սյուժետային ընթացքին ու դեպքերի զարգացումներին, կստիպի ամեն վայրկյան մնալ սպասումի և լարվածության մեջ:
Տոմսերի արժեքը՝ 1000, 1500, 2000, 2500, 3000, 4000 դր.:

ՎԱՅՐԸ՝
  • ԵՐևԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ