Tomser.am-ը վիրտուալ հարթակ է, որտեղ կարող եք բազմապիսի միջոցառումների էլեկտրոնային տոմսեր ձեռք բերել՝ անկախ ձեր գտնվելու վայրից, արագ ու հեշտ եղանակով:

 

Tomser.am-ը տարբերվում է նրանով, որ տոմս ձեռք բերելու յուրաքանչյուր քայլն իրականացվում է բացառապես թվային եղանակով և նորագույն սարքավորումների միջոցով:

Այն աշխատում է հայտնի UCS համակարգով, որի շնորհիվ տոմսերի վաճառքը համաժամանկեցվում է տոմսարկղերի աշխատանքի հետ՝ ողջ գործընթացը դարձնելով լիովին վերահսկելի և թափանցիկ:

 

Ամեն ինչ շատ պարզ է՝

  • ընտրում եք միջոցառումը,
  • նշում ամսաթիվը, ժամը, կարգը, տեղը,
  • վճարում առցանց (arca, visa, master card, idram),
  • լրացնում ձեր տվյալները (անուն, հեռախոսահամար, էլ.հասցե)
  • ստանում եք էլեկտրոնային տոմսը ձեր էլ. փոստում,
  • միջոցառումից առաջ այն մոտեցնում եք էլեկտրոնային անցակետին ու վայելում ձեր ժամանցը:

 

Արդյունքում դուք ժամանակ չեք ծախսի՝ տոմսարկղ գնալու, հերթ կանգնելու կամ առաքիչին սպասելու համար: Բավական է միայն այցելել tomser.am, գտնել անհրաժեշտ միջոցառումը, կատարել ընդամենը մի քանի քայլ՝ ստանալով ձեր էլ.տոմսը:

 

Ուշադրություն:

 

Եթե դուք չունեք սմարթֆոն, հոգ չէ. կարող եք տպել ձեր էլ.փոստին ուղարկված էլ.տոմսը և միջոցառումից առաջ այն մոտեցնել էլեկտրոնային անցակետին:

 

Իսկ եթե չունեք առցանց վճարման հնարավորություն, պարզապես մոտեցե՛ք քաղաքում տեղակայված նորագույն սարքավորումներով հագեցած տոմսարկղերից ցանկացածին (ցանկը՝ ներքևում),  որտեղ կկարողանաք ընտրել ձեր ուզած միջոցառումը և տոմս գնել:

 

Տոմսարկղերի ցանկը՝

 

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն / Թումանյան փող., 54 շենք /

 

Արամ Խաչատրյան համերգասրահ / Մաշտոցի պող., 46 շենք /

 

Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տուն / Իսահակյան փող., 1 շենք / 

 

Հայաստանի Ազգային Պատկերասրահ / Ք. Երևան 0010, փ. Արամի 1 (մուտքը՝ Հանրապետության Հրապարակից) /